|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լեհաստանն Ուկրաինային կործանիչներ չի մատակարարի. հայտնում է երկրի վարչապետի գրասենյակը Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Լեհաստանն իր կործանիչներն Ուկրաինա չի ուղարկի, ոչ էլ թույլ կտա օգտագործել իր օդանավակայանները»,- ասվում է հայտարարության մեջ։
Կիրակի՝ ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները սատարում է խորհրդային արտադրության լեհական մարտական ինքնաթիռները Ուկրաինա տեղափոխելու գաղափարին։
«Մենք աջակցում ենք ՄիԳ, Սու ինքնաթիռներ տրամադրելու՝ նրանց գաղափարին, որոնցով կարող են թռչել ուկրաինացի օդաչուները»,- ասել էր նա CNN-ին տված հարցազրույցում։