|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա և հակամարտության մաս դառնալ։ Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ և չի լինի։ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային վերջինիս ինքնապաշտպանության համար: Մենք Ուկրաինա զորք ուղարկելու մտադրություն չունենք: Ուկրաինայից նման հարցում չի եղել»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ Կիևը խնդրում է զենք մատակարարել։
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնապաշտպանությունն օրինական է, և ՆԱՏՕ-ն իրավունք ունենք աջակցելու Կիևին: