|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 23:35-ի սահմաններում, իսրայելական բանակը Գոլանի բարձունքներից «երկիր-երկիր» հրթիռներով հարվածել է Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Զաքիա շրջանի թիրախներին:
Սիրիական բանակի հրամանատարությունը ընդունել է, որ վնաս է հասցվել իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածը հասցվել է թիրախի, որը գտնվում էր բնակավայրերից դուրս՝ Զաքիայի և Խան աշ Շեյխի միջև (Դամասկոսից մոտ 15 կմ հարավ-արևմուտք, Իսրայելի սահմանից մոտ 20 կմ հեռու):
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում այս տեղեկությունը։