|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է «Հզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող վարժական ճամբարների վրա: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հըզբոլլահի» վարժական համալիրին, որն օգտագործվում է «Ռադվան» հատուկ ստորաբաժանման կողմից այդ կազմակերպության ահաբեկիչների համար վարժանքներ և դասընթացներ անցկացնելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել։