|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ը կես միլիոն դոլար է տրամադրում Տաջիկստանի «անկախ» լրատվամիջոցներին և բլոգերներին աջակցելու համար. հայտնում է Rossia Today-ը:
Պետքարտուղարությունը մտադիր է 2022 թվականին հանրապետությունում սկսել «ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության» զարգացման ծրագիր։ Այն կներառի մի քանի ոլորտներ, այդ թվում՝ բլոգերների և լրագրողների վերապատրաստում: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ցանցերին։
Այս նախագծի հիմնական թիրախային լսարանը պետք է լինեն Տաջիկստանի՝ 15-35 տարեկանները։
Անցյալ տարի հայտնի դարձավ Տաջիկստանում ամերիկյան մշակույթի տարածման համար գումար հատկացնելու՝ Վաշինգտոնի մտադրության մասին։ Խոսքը, մասնավորապես, ամերիկյան երգերի հանրայնացման մասին է։