|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը հավանորեն շնորհվի արաբ բլոգերներին, որոնք նպաստել են, այսպես կոչված, «արաբական գարնանը»: Reuters գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել նորվեգացի նախկին դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով նախկին տեղակալ Յան Էգելանը:
Նրա խոսքերով` մրցանակի շնորհման ժամանակ հաշվի է առնվում խոշոր միջազգային իրադարձությունները ներկայացնելու անհրաժեշտությունը: Այդ տրամաբանությունից ելնելով` դա «արաբական գարունն» է: Էգելանի կարծիքով` Նոբելյան հանձնաժողովը կարող է մրցանակի արժանացնել Վաել Գոնիմին` Google-ի մենեջերին, որը համարվում է եգիպտական հեղափոխության հիմնական կազմակերպիչներից մեկը, նաեւ թունիսցի բլոգեր Լին բեն Մեննիին: