|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական հատուկ ծառայությունները հայտնել են ԴԱԻՇ-ին համակրող զինյալների կողմից նախապատրաստված ահաբեկչությունների կանխման մասին։ Մոտ մեկ տասնյակ մարդ է բերման ենթարկվել։ Նշվում է, որ նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են. հայտնում է թուրքական Sabah թերթը։ Նրանց ազգությունը նշված չէ։
Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի տարբեր հատվածներում։ Կասկածյալների մոտ հայտնաբերվել են իրականացված ահաբեկչությունների կազմակերպման քարոզչական թռուցիկներ ու փաստաթղթեր։