|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ահաբեկչական խմբավորումները, այդ թվում` «Ալ Քաիդա»-ն և «Իսլամական պետություն»-ը, նոր ահաբեկչություններ են պլանավորում Եվրոպայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը. գրում է РИА Новости-ն:
«Առկա տեղեկությունը ենթադրում է, որ ԻՊ-ը, «Ալ Քաիդա»-ն և այլ ահաբեկչական խմբավորումներ շարունակում են ահաբեկչական հարձակումներ պլանավորել Եվրոպայում: Իշխանությունները կարծում են, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակման հավանականությունը մեծ է` հաշվի առնելով այն, որ ԻՊ-ի եվրոպացի անդամները վերադառնում են Սիրիայից և Իրաքից»,- հայտարարել է պետդեպարտամենտը: