|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀԿ 17-րդ բանաձևն արդեն բաժանված է, բայց ես կխոսեմ այն սկզբունքների մասին, որ դրված են այդտեղ: Այս մասին իր ելույթում խոսեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Բանաձևը ոչ միայն գեղեցիկ շարադրված քաղաքական լավ մտքերի խտանյութ է, այլ պատասխանում է այն հարցերին, որ հաճախ տրվում է, թե ինչ է լինելու, երբ այս իշխանությունը հեռանա: նոյեմբերի 9-ից սկսած մենք ասում ենք, որ դեռ հնարավոր է ինչ օր անել և փրկել երկիրը: Այս բանաձևի մեջ ներգրաված ճանապարհային քարտեզը հիմնական ուղղությունները այդ հարցերի պատասխաններն են, թե ինչ կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, հայը լինի»,-ասաց նա: