|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիությունը վերահաստատում է իր մտադրությունը՝ աջակցել Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների գործընթացին։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Գագաթնաժողովի երկրորդ տարրը հնարավորությունն է վերահաստատելու բարեփոխումների գործընթացին աջակցելու մտադրությունները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այս գործընկերությունը կողմնորոշվի դեպի ապագան, դեպի բնակչության ակնկալիքները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում ավարտվել է Արեւելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցել են Եվրամիության, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ղեկավարները։