|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վիլնյուսում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը:
Ինչպես նշում է գագաթաժողովի պաշտոնական կայքը՝ չնայած վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունների՝ գագաթաժողովին կմասնակցեն գործընկերության բոլոր 6 պետությունների ներկայացուցչները՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի:
Այսօր Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Հինգշաբթին կավարտվի մասնակից երկրների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընթրիքով:
Համաձայնագրերի նախաստորագրումը նախատեսված է նոյեմբերի 29-ին: