|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Դոհայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարն ասել է, որ Անկարան նպատակ ունի հասնելու զբոսաշրջության ոլորտում նախահամաճարակային ցուցանիշներին: