|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ընդհանուր գնաճը 8.9%-է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր է․ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Մենք պետք է փորձենք զսպել գնաճը։ Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն այդ գործիքակազմը վնասում է տնտեսության՝ մեր համար շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը»,- նշեց նա։