|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական բանակի հրետանին կիրակի հրետակոծել է Սիրիայի Հասեքե նահանգի հյուսիսում՝ Թել Թամեր քաղաքի մերձակայքում գտնվող չորս բնակավայրեր: Այդ մասին SANA գործակալությանը հայտնել են ականատեսները:
Ըստ նրանց տեղեկությունների՝ Դարդարա, Թել Ջումաա, Համրա և Թել Շաննան բնակավայրերի տներն ու շենքերը ենթարկվել են հրետակոծության, ավերվել: Վնասվել են նաև տնտեսական ենթակառուցվածքներ։ Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել:
Թել Թամեր սահմանամերձ շրջանը բնակեցված է հիմնականում ասորի քրիստոնյաներով: Թուրքական զորքերի և սիրիական զինված ընդդիմության կողմից պարբերաբար հրետակոծությունները, որոնց աջակցում է Անկարան, հանգեցրել են մեծ թվով բնակիչների տեղահանման դեպի Հասեքե նահանգի կենտրոն, որը 40 կմ է հեռու:
Ըստ SANA-ի՝ ընդդիմադիր զինյալները ահաբեկում են սահմանամերձ շրջանների բնակչությանը և պատանդ վերցնում քաղաքացիներին՝ փրկագին ստանալու համար: Նրանք խլում են անասունները և վերցնում հավաքված բերքը տեղի գյուղացիներից: