|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն ծրագրում է Միխեիլ Սահակաշվիլիի բարոյական և ֆիզիկական ոչնչացումը և այդ նպատակով ճնշում է գործադրում Վրաստանի պետական անվտանգության ծառայության վրա:
«Ես վերստուգված տեղեկատվությունն ունեմ․ ռուսական ԱԴԾ-ն ճնշում է գործադրում Վրաստանի պետական անվտանգության ծառայության վրա՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ոչնչացնելու համար: Մեր տեղեկություններով՝ նրանք մտադիր են նրան ֆոբիայի վիճակի մեջ գցել մի քանի օրից։ Այս տեղեկատվությունը ճշտվել է: Հետևաբար, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական կորպուսն այցելի Սահակաշվիլիին և ճնշում գործադրի իշխանությունների վրա»,- ըստ Грузия Онлайн- ի՝ ասել է Չարկվիանին։