|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, բայց նա միջամտել է հանրապետության խորհրդարանական ընտրություններին՝ որպես ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մշակել է օրինագիծ, որը նման կուսակցություններին զրկելու է ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
«Միխեիլ Սաակաշվիլին միաժամանակ չի բավարարում սահմանադրական երկու որակավորման: Նա Վրաստանի քաղաքացի չէ և դատապարտվել է ազատազրկման, որը պետք է ի կատար ածվի: Նոր գումարման խորհրդարանում կնախաձեռնենք օրինագիծ, ըստ որի՝ այն կուսակցությունները, որոնք չեն բավարարում Սահմանադրության այս երկու որակավորումներին, չեն կարողանա մասնակցել»,- ասել է Կոբախիձեն: