|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Անսար Աբու Բաքր ալ Սիդիք» բրիգադը, որը «որսում է» թուրք օկուպանտներին Սիրիայում, պնդում է, որ մի քանի թուրք սպաներ են զոհվել և վիրավորվել Իդլիբի հարավային ծայրամասում՝ Արիհա Նահլիա ճանապարհին պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում են Twitter-ում թուրքամետ աղբյուրները:
Հիշեցնենք, որ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ. Սիրիայի հյուսիսարևմտյան օկուպացված տարածքներում թուրքական զինուժը համագործակցում է Սիրիայի ընդդիմադիր զինյալների և ահաբեկիչների հետ: