|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մի քանի ամիս առաջ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հոդված էր հրապարակել, որում արևմտյան երկրներին առաջարկում էր աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։
Որոշ քաղաքական շրջանակներ կարծում են, որ Սորոսը նույն տրամաբանությամբ օգնում է Թուրքիային՝ կապված Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Վերջերս քրդալեզու Rojnews պորտալը հոդված է հրապարակել, համաձայն որի՝ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը ուղղակիորեն աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աղբյուրները. հայտնում է Infoteka24.ru կայքը։
Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Սորոսն Ալիևին առաջարկել է միջազգային լրատվամիջոցների աջակցություն, ընտրությունների ընթացքում աջակցություն եվրոպական և միջազգային կառույցներում`իր լոբբիստական խմբերի միջոցով: