|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցում այրվում է անասնակեր և անասնագոմ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իլիկավանքի փողոցի տներից մեկին կից այրվում է պահեստավորած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 04:50-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր: