|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օգոստոսի 29-ին, ժամը 20։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում այրվում է երեք տան տանիք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի շինության տանիք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։10-ին, մարվել՝ 21։31-ին։ Այրվել են շինության առաջին հարկի տանիքի (90 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 60 քմ հատվածը եւ երկրորդ հարկի տանիքի (24 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 6 քմ հատվածը։