|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանում Ռազմածովային և ռազմաօդային ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի հաջող կիրառումը:
«Թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի հաջող կիրառումը Սիրիայից մինչև Ղարաբաղի հակամարտության բազմաթիվ գոտիներ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում, այսօր ամբողջ աշխարհի շուրթերին է»,- ասել է Թուրքիայի նախագահը, որին մեջբերում է Anadolu-ն: