|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մոնիտորինգ. հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսաստանի ռազմական անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմը`կիրառելով «Forpost» և «Orlan-10» անօդաչու թռչող սարքերը:
Համատեղ կենտրոնի զինծառայողները անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ուղարկում կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:
Միասնական կենտրոնի հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք այն հարցերի կամ խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները չկատարելու հետ:
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում`համաձայն ՌԴ և Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի:
