|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է օգնի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ»,- ասել է Կրեմլի խոսնակը: