|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ լուսադեմին, «Հերացի» հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել. նախնական վարկածի համաձայն՝ պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից չկա»: