|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Խիստ նախնական վարկածով Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը ամենայն հավանականությամբ քնած է եղել: Այդ մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին հայտնեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ մեքենայի անսարքություն կարծես թե չի եղել:
Հարցին` ինչ ստուգումներ են անցնում վարորդներն ու մեքենաները` ուղեւորափոխադրումներ իրականացնելուց առաջ, նախարարը նշեց, որ դեռ պետք է պարզել` ավտոբուսը լիցենզավորված էր, թե ոչ, իսկ լիցենզավորման դեպքում անցնում են ստուգումներ: