|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համատեղ տարեկան պլանի համաձայն`ապրիլի 8-ին, երկու երկրների ռազմական անձնակազմերի մասնակցությամբ, կսկսվեն օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժությունները, որոնք կկազմակերպվեն այդ երկրում, տեղի կունենան համազորային ուսումնավարժարաններում, որոնք տեղակայված են ադրբեջանական բանակի ռազմական միավորումների պատասխանատվության գոտիների տարբեր ուղղություններում:
Ըստ հաղորդագրության՝ «զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել փոխգործակցությունը և բարձրացնել ադրբեջանական ու թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակությունը, զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները գործող ստորաբաժանումների հրամանատարների շրջանում, ինչպես նաև նախաձեռնողականություն ցուցաբերելու ունակությունը»։
Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 9-ը: