|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայր, ցեղասպանության ճարտարապետ» վերնագրով գիրքը թարգմանվել է թուրքերեն:
Թարգմանության մեջ, որը որոշ թուրքական լրատվամիջոցները «սկանդալային» են որակել, թուրքերին վրդովեցրել է երկու հանգամանք. առաջինը «ցեղասպանության ճարտարապետ» արտահայտությունն է, երկրորդը՝ թուրքերենում «ժամանակակից Թուրքիայի հայր» արտահայտությունը փոխարինվել «իթթիհադիզմի ուղեղ» արտահայտությամբ:
«Թալեաթ փաշա, իթթիհադիզմի ուղեղ, ցեղասպանության ճարտարապետ» վերնագրով գրքի թուրքերեն տարբերակը թուրքերը որակել են որպես «այսպես կոչված ցեղասպանության մեղադրանքների քարոզ»:
Գիրքը հրատարակել է İletişim Yayınları անկախ հրատարակությունը, որը հայտնի է ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերով։