|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Սասունցի Դավիթ» էպոսը թուրքերեն է թարգմանվել: Թարգմանիչը Թուրքիայի «Քիլիս» համալսարանի բանասիրության դոցենտ Մեհմեթ Յըլմազն է. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վերջինս էպոսի թուրքերեն տարբերակը վերնագրել է որպես «Սասունցի Դավիթ էպոսը և թուրքական ժողովրդական մշակույթի հետ ունեցած կապը»։ Յըլմազի կարծիքով՝ հայկական էպոսն աղերսներ ունի թուրքական, արաբական ու քրդական մշակույթների հետ և հերթական անգամ հնարավորություն է տալիս հիշեցնելու այս տարածաշրջանում բնակված ժողովուրդների միջև մշակութային առնչությունների մասին։