|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 2-ին կայացած նիստում որոշում կայացրեց Ադրբեջանում հայ ռազմագերիների խնդիրը քննարկել փակ դռների հետեում:
Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի` ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց վերադարձման գործընթացին խոչընդոտելու եւ այն անտեղի հետաձգելու քաղաքականությունը, ներկայացրել է պատգամավորների առնվազն 1/5 մասը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հայտարարության նախագիծը քննարկել դռնփակ նիստում: Առաջարկին բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: