|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ Պետերբուրգում այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հանդիպման սկզբում երկու պետությունների ղեկավարները ողջունել են միմյանց և լուսանկարվել: Նրանք գերադասել են բանակցություններից առաջ մամուլի համար հայտարարություններ չանել։ «Կարեւորն այն չէ, թե ինչ կասենք, այլ այն, թե ինչ կանենք»,- ասել է Մեդվեդեւը:
Նախագահների հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, նաեւ միջազգային հիմնախնդիրներ: