|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան հունվարի վերջին Ռուսաստանի հետ բանակցություններում կքննարկի Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի մատակարարման հարցը. ուրբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ոչ մի երկիր չի որոշի մեր պաշտպանության քայլերը ազգային ոլորտում, դրանք ամբողջովին կախված են մեր որոշումներից: Առաջին Ս-400 գնդի հարցը լուծված է, այժմ աշխատանքներ են տարվում երկրորդ խմբաքանակի հարցի շուրջ: Ամսվա վերջին մենք բանակցություններ ենք ունենալու Ռուսաստանի և այլոց հետ: Մենք, անշուշտ, դա նույնպես կքննարկենք»,- Ստամբուլում լրագրողներին հայտնել է Էրդողանը:
Նա հավելել է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդման արարողությունից հետո Ս-400-ի հետ կապված խնդիրների քննարկումը կշարունակվի ամերիկյան նոր ղեկավարության հետ:
«Ես չգիտեմ, թե ինչ կասի Բայդենը, բայց ամեն դեպքում մենք ոչ ոքից թույլտվություն չենք վերցնի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: