|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մարտին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման հարցը. ըստ РИА Новости-ի` հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
«Հիմա բանակցություններ են ընթանում С-400-ի հարցով, որոշվում են տեխնիկական հարցեր: Նախագահը և աշխատակազմը ուշադիր հետևում են թեմային: Անշուշտ, այդ թեման կքննարկվի առաջնորդների մակարդակով»,- ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովն էր հայտնել, որ Մոսկվան և Անկարան բանակցություններ են վարում С-400-ի մատակարարման հարցով: