|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին նշված է համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի և ավագանու անդամների ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով գործող կառավարության և իշխող քաղաքական ուժի ոչ ազգանպաստ գործունեության հետևանքով երկրում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը, վերջիններիս կողմից երկիրը ճգնաժամից դուրս բերելու անկարողությունը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»:
