|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն խայտառակ հայտարարության փաստից, Փաշինյանի իշխանության՝ երկիրը ղեկավարելու անկարողությունից, նրա կողմից երկիրը դիտավորյալ ցնցումների տանելու վարքագծից և երկրին, պետականությանը սպառնացող ծայրագույն վտանգներից՝ ՀՀ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը ևս միանում է Հայրենիքի փրկության շարժմանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը ճգնաժամից դուրս գալու միակ ելքն էին համարել և Փաշինյանի հրաժարականը պահանջել նաև ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի համայնքապետը, համայնքապետարանն ու ավագանու անդամները: