|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
«Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ «կարմիր» ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։
Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)»,- նշված է հաղորդագրության մեջ: