|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 21։40-ի սահմաններում Հովհաննես Շիրազի փողոցում՝ թիվ 15 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Սպարտակ Հ-ի վարած Pontiac և 28-ամյա Դավիթ Հ-ի վարած Volkswagen մակնիշի ատոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Աննա Զ-ն և 55-ամյա Նարինե Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։