|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրամիությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածվել է հինգշաբթի Բրյուսելում:
«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի դրույթների կատարմանը, հատկապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքներին: