|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ ուկրաինացիները քաջ գիտակցում են՝ ինչ նշանակություն ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն իրենց երկրի համար:
«ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները, երբ Ուկրաինան պատրաստ լինի: Դա պետք է արվի քաղաքացիների բարօրության համար, որոնք վերջին օրերին ցույց տվեցին և ապացուցեցին, որ քաջ գիտակցում են՝ ինչ նշանակություն ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը երկրի համար»,- ասել է Ֆյուլեն Վիլնյուսում այսօր մեկնարկած` քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ: