|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանական Entekhab.ir լրատվական կայք հայտնում է, որ Ադրբեջանի իրանա-կովկասյան բնիկ ժողովուրդները լրջորեն մտահոգված են ղարաբաղյան պատերազմում առաջնագիծ ուղարկվելու կապակցությամբ:
Հոդվածում նշվում է, որ պատերազմում զոհերի թիվը մեծ է, ինչը հանգեցնում է թալիշների բնակչության թվի նվազմանը. զոհերի ընդհանուր թվի 50% -ը թալիշներ, թաթեր և լեզգիներ են:
Լենքորանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թալիշներին բռնի կերպով են ուղարկել ռազմաճակատ:
Հոդվածում շեշտվում է, որ Ադրբեջանի ավտոխտոն ժողովուրդները անընդհատ ճնշման տակ են, իսկ այժմ ստիպված են առաջնագիծ մեկնել։