|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
"Պետական դավաճանություն" մեղադրանքով ձերբակալված եւ դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման ենթարկված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի պատժաչափի, նրա հետագա ճակատագրի կապակցությամբ անհանգստություն է արտահայտել Եվրոպայի խորհուրդը. "Մենք լրջորեն անհանգստացած ենք Վարդանյանի ճակատագրով", հայտարարել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բուր-Բուքիքիոն:
Էռնեստ Վարդանյանի մայրը եւս, որդու ազատազրկման փաստը վերանայելու, պատժաչափը հնարավորինս կրճատելու կոչով ավելի վաղ դիմել էր "խոշոր պետություններին":