|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման և սահմանափակման հետագա միջոցառումների մասին պայմանագրի վերաբերյալ երկխոսությունը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության թեման. ըստ Ռիա «Նովոստի»-ի՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ նրա՝ պայմանագրի թեմայով ռուս-ամերիկյան երկխոսության վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Պեսկովի խոսքով՝ «խորհրդակցության մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»: