|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է անկայուն իրավիճակը Մերձավոր Արևելքում: ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն մասնակիցներին տեղեկացրել է Սիրիա այցի ու այնտեղ ունեցած շփումների մասին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Ընդգծվել է, որ տարածաշրջանում տիրող բավականաչափ անկայուն և լարված իրավիճակը չպետք է սադրվի այն երկրների չմտածված գործողություններով ու հայտարարություններով, որոնք անմիջական կապ ունեն կարգավորման գործընթացի հետ»,- ասել է նա: