|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայնտեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վերջնական թիվ չեմ կարող ասել, բժշկական ծառայություններն այդ թվերը կհրապարակեն: Շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք: Դա բավականին լավ ցուցանիշ է, մանավանդ եթե հաշվի առենք այն, որ հրետանային միջոցներ կիրառվում են շատ խիտ»,- ասաց նա։