|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հալեպի «Գանձասար» պարբերականը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ Պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրանի վրա։
Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

