|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս բռնկված պատերազմական գործողությունների մասին: Այս մասին հայտնում է «Արմերիկայի ձայնը»։
«Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի է կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը եւ զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավվումից»,- ասել է նա: