|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։
«Նախորդ գիշեր իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զորքերի դիրքավորումներին և նրանց շարուանկվող ագրեսիային, որի մասին նախազգուշացրել էի նախորդ շաբաթվա լսումների ժամանակ։
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Մենենդեսը։