|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հրապարակել է Արցախի և Ադրբեջանի շփման գծում սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված ևս 28 զինծառայողների անունները: Այս պահին զոհերի թիվը հասավ 59-ի։
Հակառակորդի ծավալած մարտերի ընթացքում հայրենիքին իր կյանքը նվիրած Գոռ Յարալյանը Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող էր։ Այդ մասին տեղեկանում ենք ԵՄԱՊՔ-ի ֆեյսբուքյան էջից:
Գոռը սովորում էր Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3֊րդ կուրսում և զորակոչվել էր ժամկետային զինվորական ծառայության 2020թ. ամառային զորակոչին։