|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ: Զարմանալիորեն արձանագրեցինք, որ 33 ուսանողների մեջ չկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գեթ 1 ուսանող: Եվ սա այն դեպքում, երբ ագրարային համալսարանի ղեկավարությունը առիթ բաց չի թողնում հայտարարելու համալսարանում իրականացվող աննախադեպ բարեփոխումների ու կրթության բարձր որակի մասին: