|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գերմանացի դատախազին տեղեկացրել է, որ լավ զգալուն պես պլանավորում է Ռուսաստան վերադառնալ. գրում է The New York Times-ը՝ Գերմանիայի անվտանգության ծառայության աղբյուրներին հղումով:
Պարբերականի զրուցակիցը նշել է. «Նա ցանկանում է տուն վերադառնալ՝ Ռուսաստան, և շարունակել իր գործը»: Նշվում է, որ Նավալնին լիովին գիտակցում է իր վիճակը՝ թե ինչ է տեղի ունեցել և որտեղ է հիմա գտնվում։
Միևնույն ժամանակ, աղբյուրը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցում Նավալնին հրաժարվել է մասնակցել իր հետ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ-ի և Գերմանիայի համատեղ հետաքննությանը։