|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխել են ստորգետնյա բունկեր. այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը։
Իր հերթին CNN-ն էլ հայտնում է, որ Թրամփն այնտեղ անցկացրել է մոտ 1 ժամ։
Հիշեցնենք՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով անցկացված ցույցերի ընթացքում վիրավորվել է Գաղտնի ծառայության առնվազն 60 գործակալ։
Հավելվում է, որ բունկերն ԱՄՆ նախագահների կողմից օգտագործվել է մի քանի անգամ, վերջինը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, Ջորջ Բուշ-կրտսերի կողմից։